top of page

«Ոչ ոք գոհ չի մնա». Պենտագոնի ղեկավարը՝ Թրամփ-Պուտին հանդիպման ակնկալվող արդյունքների մասին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 12
  • 1 min read
ree

Ալյասկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքներից «ոչ ոք գոհ չի մնա», հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։


«Բանակցային փուլում հնարավոր է լինեն տարածքների փոխանակումներ, լինեն զիջումներ։ Ոչ ոք գոհ չի մնա։ Բայց եթե որևէ մեկը կարող է դա անել, ապա դա նախագահ Թրամփն է»,- ասել է նա։


Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարելիր մասնակցությունը Ալյասկայում Թրամփի ևՊուտինի զրույցին։


Հիշեցնենք, որ Թրամփի և Պուտինի հանդիպումը նախատեսված է Ալյասկայում, օգոստոսի 15-ին:

 
 
1/2377
bottom of page