top of page

Պլատինին առաջարկել է հեղափոխական փոփոխություններ կատարել ֆուտբոլի կանոններում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 20, 2024
  • 1 min read

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (FIFPro) նախագահի խորհրդական, ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ և ֆրանսիացի մեծագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Միշել Պլատինին, հանդես է եկել ֆուտբոլի կանոնների հիմնարար փոփոխությունների առաջարկով։ Այս մասին գրում է sport.ruկայքը։ 

«Միանգամայն հնարավոր է, որ յուրաքանչյուր թիմից մեկ խաղացողի հանենք և տասը հոգով խաղանք։ 20-րդ դարում նրանք խաղում էին 11 հոգանոց թիմերում, բայց այն ժամանակ ֆուտբոլիստներն ավելի քիչ ու դանդաղ էին վազում, քան այսօր է դա տեղի ունենում։ Այն ժամանակ խաղացողները ֆիզիկապես ավելի թույլ էին։ Ուստի հիմա լավ կլինի խաղացողների թիվը կրճատել։ Սա լրացուցիչ տարածք կազատի խաղադաշտում»,- Պլատինիի խոսքերն է մեջբերում ֆրանսիական RMC Sport-ը:

1/2129
bottom of page