«Կինոբիզնեսը գողացել են ԱՄՆ-ից, ինչպես քաղցրավենիքը երեխայից». Թրամփը 100% մաքսատուրք է խոստանում օտարերկրյա ֆիլմերի համար
- Investigative journalist

- Sep 29
- 1 min read

Կինոբիզնեսը գողացվել է Միացյալ Նահանգներից այլ երկրների կողմից, ինչպես քաղցրավենիքը երեխայից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է այս մասին սոցիալական ցանցերում։
«Կալիֆոռնիան՝ իր թույլ և անգործունակ նահանգապետով, հատկապես ծանր հարված է ստացել։ Այսպիսով, այս երկարատև խնդիրը լուծելու համար ես 100% մաքսատուրք կսահմանեմ Միացյալ Նահանգներից դուրս արտադրված բոլոր ֆիլմերի համար», - ասել է Թրամփը։




















