Զույգը վիճակախաղով 50 հազար դոլար է շահել՝ չեղարկված հանգստի շնորհիվ
Արձակուրդը բաց թողած Կենտուկիի զույգի որոշումն արդյունք է տվել, քանի որ նրանք վիճակախաղով շահել են 50 հազար դոլար, գրում է UPI-ն։
Բուլիտ շրջանի զույգը Կենտուկիի վիճակախաղի պաշտոնյաներին ասել է, որ ի սկզբանե ծրագրել էին Աշխատանքի օրը անցկացնել լճի մոտ, բայց ի վերջո շուտ վերադարձել են տուն, քանի որ ցանկանում էին ֆուտբոլ դիտել:
Տունդարձի ճանապարհին զույգը կանգ է առել Լուիսվիլի խանութներից մեկում և գնել վիճակախաղի տոմսեր՝ մեկանգամյա վճարով:
Արդյունքում զույգը շահել է 50,000 դոլար մրցանակ: Նրանք ասել են, որ գումարով կվճարեն հաշիվները և կավելացնեն իրենց խնայողությունները:
Comments