top of page

Առաջարկում եմ Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնի տնօրենին 2, 3, նույնիսկ 7 անգամ մտածել կամ լռել. Հարությունյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Oct 9
  • 1 min read
ree

ԱԺ խոսնակ Մովսես Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանի՝ ավելի վաղ արած մեկնաբաությանը:Այն ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` Մայր Տաճար այցելելությանն էր վերաբերում։


Ըստ Հարությունյանի՝ այդ մեկնաբանությունը կարելի էր նորմալ համարել, եթե վերջում նա չխոսեր եկեղեցու ներսում նկարահանման վերաբերյալ իբր շրջանցված կարգի, տաճարում աղոթելու և ինչ-որ կազմակերպված ցուցադրական տեսարանների մասին:


«Առաջարկում եմ Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնի տնօրենին հաջորդ անգամ երկու, երեք կամ անհրաժեշտության դեպքում նույնիսկ յոթ անգամ մտածել խոսելուց առաջ կամ եթե, ինչ-ինչ պատճառներով այդ ունակությունը չկա, ապա կխնդրեմ ուղղակի լռել:


Սկսել հանրային քննարկում ցուցադրական տեսարանների և Մայր աթոռում շրջանցված կարգերի վերաբերյալ հաստատ չի բխում իր շահերից»,- գրել է Հարությունյանը:

 
 
1/2378
bottom of page