top of page

Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի

Jan 10, 2025
1 min read

Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի:

Այս մասին հայտնել է Լոս Անջելեսի շրջանային դատաբժիշկը՝ նշելով, որ աճյունները դեռ նույնականացվում են, ընթանում է նաև զոհերի հարազատներին տեղեկացնելու գործընթաց:

«Նույնականացումը կարող է տևել մի քանի շաբաթ, քանի որ դատաբժշկական փորձաքննությունների վարչությունը չի կարող արձագանքել բոլոր մահվան դեպքերին՝ հրդեհային իրավիճակի և անվտանգության նկատառումներից ելնելով»,-ասվում է հայտարարության մեջ:

 
 
1/2905
bottom of page