Քայլի Ջենների «եվրոպական շքեղությունը»
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Քայլի Ջենները նոր՝ եվրոպական շքեղ տեսքով է ներկայանում Մայորկայում, Փարիզում, իսկ վերջին շրջանում՝ Հռոմում:
Իր նոր կերպարին համահունչ՝ նա նաեւ օգտագործել է ամառը՝ գովազդելու համար իր նորաձեւության ապրանքանիշը՝ Khy-ը: Նրա վերջին կանգառն Իտալիայում էր, որտեղ մոդելը գեղատեսիլ միջավայրի ֆոնին Instagram-ում ցուցադրել է բաց մեջքով սեւ կոմբինեզոնը:
Լուսանկարներում Ջենները հյուրանոցի համարում կեցվածք է ընդունում բաց պատուհանի մոտ, որը նայում է դեպի Հռոմի գեղատեսիլ փողոցները:
Ջենները շքեղ տեսքն ամբողջացրել է Maison Margiela-ի Tabi կաշվե կոշիկներով: Զարդերի համար նա նախընտրել է բարակ ոսկե ժամացույց եւ մի քանի ոսկյա ապարանջան։