top of page

«Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ սահմանապահները հսկողություն կարող են իրականացնել առանց ռուսական կողմի աջակցության. վարչապետը հաստատեց` նամակով դիմել են Ռուսաստանին

Mar 12, 2024
1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց` Հայաստանը պաշտոնական նամակով դիմել է ռուսական կողմին, որ «Զվարթնոց» օդանավակայանում դադարեցվի նրանց գործունեությունը:


 

«ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերին, շնորհակալություն են հայտնել Հայաստանի անկախությունից ի վեր «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն իրականացնելու, անվտանգություն ապահովելու ու սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության ու մատուցված ծառայության համար»,-ասուլիսի ժամանակ պատասխանելով Aysor.am-ի հարցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


 

Նա հայտարարեց, որ ՀՀ սահմանապահ զորքերն արդեն իսկ բավարար փորձ, հմտություն ու հնարավորություններ են ձեռք բերել, որպեսզի օդանավակայանում սահմանապահ հսկողություն իրականացնեն առանց ռուսական կողմի աջակցության:


 

«Սա է ամբողջ նամակը», - հավելեց նա:

 

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին հեռացնելու մասին Հայաստանը պաշտոնական նամակ է վերջերս ուղարկել Ռուսաստան։ Մինչդեռ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պնդում է, որ Հայաստանի կողմից «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու որոշում չի կայացվել։

1/2905
bottom of page