«Մենք կպատժենք, որը կլինի ժամանակին և հաշվարկված»․ ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ Իսրայելին հարվածելու մասին
- Investigative journalist

- Aug 9, 2024
- 1 min read

Մենք Իսրայելին կպատժենք, որը կլինի ժամանակին և հաշվարկված։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Մենք մեր թշնամիներին միշտ պատժել ենք, սակայն խելամտորեն և ժամանակին։ Այս անգամ էլ մենք կպատժենք, որը կլինի ժամանակին և հաշվարկված»,- նշել է Հայաստանում Իրանի դեսպանը։
Հիշեցնենք` իրանա-իսրայելական էսկալացիայի նոր փուլը սկսվեց Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունից հետո: Իրանը սպանության մեջ մեղադրում է Իսրայելին և հատուցում խոստանում: Եվ այժմ աշխարհը շունչը պահած սպասում է, թե ինչ պատասխան կտա Իրանը Իսրայելին։




















