top of page

Մենք այստեղ ոչ միայն «Նոա»-ի դրոշի համար ենք խաղում՝ այլև Հայաստանի․ Ռուի Մոտա

Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում դեկտեմբերի 12–ին կընդունի Կիպրոսը ներկայացնող ԱՊՕԷԼ-ին։



Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան և ֆուտբոլիստ Հելդեր Ֆերեյրան խոսել են մրցակցի, ինչպես նաև թիմի մարզավիճակի մասին։



«Իհարկե, մենք անում ենք մեր լավագույնը, որովհետև շատ հավակնոտ ենք, ցանկանում ենք ավելին ու ավելին և ես կարծում եմ, որ մենք արժանի ենք, որ սա չլինի մեր վերջին տնային խաղը Կոնֆերենցիաների լիգայում», – նշել է պորտուգալացի ֆուտբոլիստը։



«Թիմը լավ մարզավիճակում է։ Տղաները լավ աշխատեցին նախորդ խաղերին, ինչպես նաև մարզումներին։ Մենք վերլուծել ենք, ուղղել ենք մեր թերությունները և վաղը ցույց կտանք դա։ Ես միայն մեկ խնդրանք ունեմ։ Գիտեմ, որ վաղը ուշ գիշեր է լինելու, ցուրտ է լինելու, բայց ես կխնդրեմ ոչ միայն մեր երկրպագուներին, այլև ամբողջ հայ ժողովրդին՝ եթե կարող եք, եկեք և աջակցեք մեզ, որովհետև մենք այստեղ ոչ միայն Նոայի դրոշի համար ենք խաղում՝ այլև Հայաստանի։ Եվ եվրոպական մրցաշարում հանդես գալը հանուն երկրի է, դա հայրենիքի զգացողության մասին է, և մենք պայքարում ենք բոլորի համար։ Ուստի, խնդրում եմ, վաղը եկեք, մեզ հպարտություն պարգևեք և աջակցեք։ Շնորհակալություն», - Ռուի Մոտա։

bottom of page