top of page

ԱԱ-2026. առաջին տուրի հանդիպումների խաղացանկն ու ժամանակացույցը

  • Jun 11
  • 1 min read


Այսօր՝ հունիսի 11-ին, կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի 23-րդ առաջնությունը։ Մրցաշարը կտևի գրեթե վեց շաբաթ, ինչը պայմանավորված է մասնակից հավաքականների քանակի աննախադեպ ընդլայնմամբ՝ հասնելով 48-ի։ Հանդիպումները կհյուրընկալեն երեք երկրներ՝ ԱՄՆ-ը, Կանադան և Մեքսիկան։

​Բացման հանդիպումը

​Մունդիալի անդրանիկ հանդիպումը կկայանա Մեխիկոյի լեգենդար «Ացտեկա» մարզադաշտում։ Սա խորհրդանշական է, քանի որ հենց Մեքսիկան է ազդարարելու պատմության մեջ ամենամասշտաբային աշխարհի առաջնության մեկնարկը։ Տանտերերը կմրցեն Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) ազգային ընտրանու հետ։

​Երևանի ժամանակով ուղիղ 23:00-ին կհնչի մեկնարկային սուլիչը։ Հարավաֆրիկացիների համար սա վերադարձ է մունդիալ երկարատև բացակայությունից հետո, իսկ մեքսիկացիները հնարավորություն կստանան ևս մեկ անգամ տալ գլխավոր ֆուտբոլային իրադարձության մեկնարկն իրենց պատմական արենայում։

Առաջին տուրի ամբողջական խաղացանկն ու ժամանակացույցը.

Հունիսի 11

  • 23:00. Մեքսիկա – ՀԱՀ

  • ​Հունիսի 12

  • 06:00. Հարավային Կորեա – Չեխիա

  • 23:00. Կանադա – Բոսնիա և Հերցեգովինա

Հունիսի 13

  • 05:00. ԱՄՆ – Պարագվայ

  • 23:00. Կատար – Շվեյցարիա

Հունիսի 14

  • 02:00. Բրազիլիա – Մարոկկո

  • 05:00. Հայիթի – Շոտլանդիա

  • 08:00. Ավստրալիա – Թուրքիա

  • 21:00. Գերմանիա – Կյուրասաո

Հունիսի 15

  • 00:00. Նիդերլանդներ – Ճապոնիա

  • 03:00. Կոտ դ’Իվուար – Էկվադոր

  • 06:00. Շվեդիա – Թունիս

  • 20:00. Իսպանիա – Կաբո Վերդե

  • 23:00. Բելգիա – Եգիպտոս

Հունիսի 16

  • 02:00. Սաուդյան Արաբիա – Ուրուգվայ

  • 05:00. Իրան – Նոր Զելանդիա

  • 23:00. Ֆրանսիա – Սենեգալ

Հունիսի 17

  • 02:00. Իրաք – Նորվեգիա

  • 05:00. Արգենտինա – Ալժիր

  • 08:00. Ավստրիա – Հորդանան

  • 21:00. Պորտուգալիա – ԿԴՀ (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)

Հունիսի 18

  • 00:00. Անգլիա – Խորվաթիա

  • 03:00. Գանա – Պանամա

  • 06:00. Ուզբեկստան – Կոլումբիա

 
 
1/2736
bottom of page