top of page

Դատախազությունը պահանջում է Ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետ Զաքարյանից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոց

Aug 1, 2025
1 min read

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:




Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Մայի Զաքարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝


  • 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում.

  • 1 իրավաբանական անձում մասնակցություն.

  • 14 միլիոն 203 հազար դրամ, որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ:

 
 
1/2905
bottom of page