top of page

«Հայաստանի Հանրապետությունն այսօր էլ ամենօրյա պայքարի մեջ է անկախության պահպանման համար»․ Ալեն Սիմոնյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 23, 2024
  • 1 min read
ree

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ․


«Սիրելի' հայրենակիցներ, 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որով էլ դրվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:


34 տարի առաջ այս օրը պաշտոնապես ամրագրվեց մեր ժողովրդի` անկախ պետականություն ունենալու տարիների փափագն ու ձգտումը, ինչն էլ փաստացի հիմք հանդիսացավ մեկ տարի անց ՀՀ անկախության հռչակման համար: Խորհրդային Հայաստանի քաղաքացիները կայացրին պատմական որոշում` անկախությունը վեր դասելով ամեն ինչից ու այն հռչակելով որպես երկրի հետագա զարգացման միակ ուղի:


Ինչքան բարդ ու դժվարին էր Հայաստանի անկախության ձեռքբերումը, կրկնակի ավելի բարդ է դրա պահպանումը` հատկապես աշխարհում տեղի ունեցող անկանխատեսելի գործընթացների ու աշխարհաքաղաքական տարբեր վերադասավորումների ֆոնին: Հայաստանի Հանրապետությունն այսօր էլ ամենօրյա պայքարի մեջ է մեր երկրի անկախության պահպանման համար:


Սիրելի' հայրենակիցներ, շնորհավորելով Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ, ցանկանում եմ հավաստիացնել, որ Հայաստանի իշխանությունները ջանք չեն խնայելու մեր երկրի զարգացման կայուն ընթացքն ապահովելու և ազատ, անկախ Հայաստանի Հանրապետությունը հզորացնելու ու շենացնելու դժվարին ճանապարհին»:

bottom of page