top of page

Հանգստյան օրերին քնի պակասը լրացնել փորձող մարդկանց մոտ 20 տոկոսով կրճատվում է սրտի հիվանդությունների վտանգը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 31, 2024
  • 1 min read

Հանգստյան օրերին քնի պակասը լրացնել փորձող մարդկանց մոտ 20 տոկոսով կրճատվում է սրտի հիվանդությունների վտանգը՝ այն մարդկանց համեմատ, ովքեր դա չեն անում, պարզել են գիտնականները։

Հետազոտության արդյունքները, որոնք ներկայացվել են Սրտաբանների եվրոպական ասոցիացիայի նիստում, հիմնված են 90 903 չափահաս պացիենտների տվյալների վրա, որոնք մասնակցել են Biobank բրիտանական նախագծին՝ տվյալների շտմարան, որը պարունակում է բժշկական գրառումներ եւ տվյալներ Մեծ Բրիտանիայում 50 000 մարդու կյանքի մասին, գրել է The Guardian-ը։

Նրանցից 19 816-ը համապատասխանել է անբավարար քնելու չափորոշիչներին, իսկ  դիտարկումների 14-ամյա ընթացքում հետազոտողները հայտնաբերել են, որ այն մարդկանց մոտ, ովքեր ամենից շատ քնել են հանգստյան օրերին, սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը 19 տոկոսով ավելի ցածր է եղել, քան նրանց մոտ, ովքեր հանգստյան օրերին ամենից քիչ են քնել։

Հետազոտության ընթացքում քնի դեպրիվացիա ասելով նկատի է առնվել օրական  յոթ ժամից պակաս քունը։

Պարզվել է նաեւ, որ նրանք, ովքեր կուշտ քնել են հանգստյան օրերին, ստացել են 1,28-16,06 լրացուցիչ ժամ, իսկ նրանք, ովքեր ամենից քիչ են քնել, կորցրել են 16,05-0,26 ժամ հանգստյան օրերին։

1/2117
bottom of page