top of page

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Apr 24, 2024
1 min read

«Նողկալի տեսանյութ հայտնվեց համացանցում, թե ինչպես Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին ու դստերը թույլ չեն տալիս ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ շարունակելով.

«Ձեր արարքով հպարտացող, մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվող ու ծնողներին «թուրք, դավաճան...» գոռացողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը, մի՞թե ձեր սեփականությունն է Ծիծեռնակաբերդը, ինչպես սեփականությունն էր Եռաբլուրը: Այսքանով սահմանափակվեմ... զորակցությունս ձեզ, Աննա Հակոբյան»:

Ինչպես հայտնել ենք, Աննա Հակոբյանը դստեր՝ Արփիի հետ այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ «Ազգային ժողովրդական բևռի» անդամները սանձարձակ վարք էին դրսևորել:

Հաշվի չառնելով օրվա խորհուրդը և վարչապետի դստեր տարիքը՝ նրանք հուշահամալիրի տարածքում սկսել էին վիրավորող արտահայտություններ հնչեցնել:

1/2905
bottom of page