top of page

ՄԱԿ-ը Իսրայելին և Լիբանանին կոչ է արել «դադարեցնել կրակը»

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 25, 2024
  • 1 min read
ree

Լիբանանում ՄԱԿ-ի հատուկ համակարգողի գրասենյակը և խաղաղապահները կոչ են արել բոլոր կողմերին «դադարեցնել կրակը», հաղորդում է AFP-ն:

Հատուկ համակարգողի գրասենյակը և Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL) «կոչ են անում բոլոր կողմերին դադարեցնել կրակը և ձեռնպահ մնալ հետագա էսկալացիոն գործողություններից», ասվում է համատեղ հայտարարության մեջ։

Ավելի վաղ իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածներ էին հասցրել Լիբանանի տարածքին։ Այնուհետև «Հեզբոլլահը» հարյուրավոր անօդաչուներ և հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Բեյրութում իր հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությանը:

bottom of page