top of page

Ոսկեպարում սահմանի երկայնքով փշալարերի ցանկապատ ենք սարքում, բացառված է՝ մարդ կամ կով անցնի. Փաշինյանը՝ Ճակատենում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք այցի շրջանակներում այցելել է նաև գյուղ Ճակատեն, հանդիպել  տեղի բնակիչների հետ։

«Մտածում էի՝ ոնց անենք, որ Ճակատեն գյուղը զարգանա, այստեղ հազարավոր տուրիստներ պետք է գան, բայց փաստն այն է, որ առանց խաղաղության հնարավոր չի լինի»,-ասել է Փաշինյանը։

Փաշինյանը Ճակատենի բնակիչներին ցույց է տվել Ոսկեպարում՝ սահմանին, տեղադրած փշալարերը և հավաստիացրել,  որ անհնար է այնտեղով մարդ կամ կով անցնի։

«Հիմա ուզում եմ ցույց տամ, թե Ոսկեպարում ինչ ենք անում, սահմանի երկայնքով փշալարերի ցանկապ ենք սարքում, այնտեղ բացառված է մարդ կամ կով անցնի։

Կովը սկզբուքնորեն չի հասնի, սահմանապահները կանգնած են, բայց եթե հասնի էլ՝ բացառված է, չի անցնի»,-նշել է Փաշինյանը։

1/2022
bottom of page