top of page

Մահացել է երգչուհի Զառա Տոնիկյանը

71 տարեկանում մահացել է էստրադային ջազ երգչուհի Զառա Տոնիկյանը․ 1992 թվականից նա բնակվում ու ստեղծագործում էր Բելգիայում։ 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհի Վակա Դավթյանը․ «Զառան մահացել ա, մահացել ա մեկ ամիս առաջ ու ոչ մի տեղ, ոչ մի բան չի ասվել... Ամոթ մեզ ...»,-գրել է նա։

Արվեստագետ Կարեն Հակոբյանն էլ գրում է․ «Զառան այլևս մեզ հետ չէ... ինչպես գեղեցիկ կապույտ երազ, անկրկնելի էություն, միշտ իմ սիրո և աղոթքների մի մասը… Ես չգիտեմ, թե ինչպես է դա տեղի ունեցել, ես պարզապես իմացա, որ նա այլևս չկա։ Արդեն մեկ ամիս… մեկ ամիս»։

bottom of page