Կարո՞ղ է պարզվի, որ Շահրամանյանը ԼՂ-ն լուծարելու ու ՀՀ մասին սուտ մատնության դիմաց է անվնաս հասել Հայաստան. Հովհաննիսյան
- Investigative journalist

- Sep 2
- 1 min read

Աժ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այ «անաչառ» լրագրողներ ջան, Սամվել Շահրամանյանի հետ, որ հաջորդիվ հարցազրույց անեք անպայման ասեք, որ ամբախ-զամբախ դուրս տալու փոխարեն, ավելի լավ է մանրամասնի, թե ինչպե՞ս և ի՞նչի դիմաց է անխոչընդոտ հայտնվել Հայաստանում, երբ Լեռնային Ղարաբաղը շրջապատված էր, երբ գերեվարվեցին ԼՂ բոլոր պաշտոնյաները, երբ մեր հայրենակիցները կյանքի ու մահվան կռիվ էին տալիս դեպի Հայաստան ճանապարհին:
Կարո՞ղ է պարզվի, որ Շահրամանյանը ԼՂ-ն լուծարելու ու Հայաստանի Հանրապետության մասին սուտ մատնության դիմաց է անվնաս հասել Հայաստան ու չի գերեվարվել, ինչպես մնացած բոլոր ԼՂ պաշտոնյաները:




















