Ադրբեջանի ընտրություններում մասնակցությունը կազմել է 37 տոկոս
Ադրբեջանում խորհրդարական արտահերթ ընտրություններում մասնակցությունը կազմել է 37 տոկոս։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԽՎ ներկայացուցչի խոսքը վկայակոչելով։
Նա նշել է, որ դիտարկել են ընտրությունների ընթացքը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ու ընտրատեղամասերում, ամեն ինչ եղել է կազմակերպված բարձր մակարդակով։
«Հարկ է նշել, որ մասնակցությունը կազմել է 37 տոկոս։ Ցածր ցուցանիշ գրանցվում է ոչ միայն Ադրբեջանում, այլև աշխարհի այլ երկրներում ևս։ Որպեսզի մեծացնենք մասնակցության ցուցանիշը, պետք է ավելացնել քաղաքական բանավեճերի թիվը»,-նշել է ալբանացի պատգամավոր Պետրո Քոչինը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվել երեկ։ Այդ երկրում ընտրելու իրավունք ունի 6 մլն 421 հազար 960 մարդ։ 125 մանդատի համար պայքարում էր 99 թեկնածու։Իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը կորցրել է մեկ մանդատ։ Խորհրդարանում այն կունենք 68 տեղ։