top of page

Բանակում ինքնասպանությունները, ինքնասպանության հասցնելու դեպքերն ու սպանությունները մեր մարտահրավերներն են. Նախարար

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Oct 31, 2024
  • 1 min read

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի ցանկանում, որ բանակում ցավալի դեպքերը վերածեն վիճակագրության։

Նախարարի խոսքով՝  Զինված ուժերում ոչ մարտական կորուստների թվում գրանցվում են նաև այն մարդիկ, ովքեր, գտնվելով զինվորական ծառայության մեջ, քաղաքացիական կյանքում կարող են տարբեր միջադեպերի հետևանքով մահանալ։

«Մեր մարտահրավերն այս շարքում, իրականում, ինքնասպանությունները, ինքնասպանության հասցնելու դեպքերը ու սպանություններն են, որի համար էական աշխատանք է տարվում»,- հավելեց Պաշտպանության նախարարը։

Սուրեն Պապիկյանն ընդգծեց՝ շատ կարևոր է պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի ակտիվ ներդրումը Զինված ուժերում, ինչը կբարձրացնի կարգապահական ու վեահսկողական հնարավորությունները, որը և կպակասեցնի կամ կվերացնի ցավալի դեպքերը։

1/2117
bottom of page