top of page

Ադրբեջանը «France 2» -ի հաղորդավարին մեղադրել է հայերի հանդեպ կողմնակալ վերաբերմունքի մեջ

Jul 27, 2024
1 min read

Ադրբեջանը դժգոհել է Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ «France 2» հեռուստաընկերության մեկնաբանի խոսքերից և դրանք որակել է սադրիչ։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, երբ հայկական օլիմպիական պատվիրակության նավն է անցել շքերթով, հեռուստաալիքի հաղորդավարներից մեկը խոսել է «հայերի հետ բարեկամության մասին» և որ «Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիների սրտերին մոտ երկիր է», իսկ երբ ադրբեջանական թիմն է անցել, այն ներկայացրել է, որպես «Հայաստանի հետ տարածքային հարցով հակամարտող կովկասյան հանրապետություն»։

Ադրբեջանական կողմը դրանում տեսել է  Օլիմպիական խաղերի հիմնական սկզբունքի՝ չեզոքության և քաղաքական ու աշխարհաքաղաքական հարցերի հետ անտեղիության սկզբունքի խախտում։

Նշվում է, որ պաշտոնական Բաքուն բողոք կներկայացնի այդ փաստով։

1/2905
bottom of page