top of page

ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի կնքումը կարող է արմատական փոփոխությունների հանգեցնել Մերձավոր Արևելքում առաջիկա 50 տարիների ընթացքում. Վենս

  • 8 hours ago
  • 1 min read


ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի կնքումը կարող է արմատական փոփոխությունների հանգեցնել Մերձավոր Արևելքում առաջիկա 50 տարիների ընթացքում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, փոխանցում էՏԱՍՍ-ը։

«Այն դեպքում, եթե իրանցիները պետք է պահպանեն այդ գործարքի պայմանները, դա արմատապես կփոխի Մերձավոր Արեւելք առաջիկա 50 տարիների ընթացքում: Դա վերջ կդնի պատերազմին, դա Մերձավոր Արևելքն ավելի գրավիչ կդարձնի ներդրումների համար։

Սա կնշանակի բարգավաճում և էներգակիրների գների իջեցում ամերիկյան ժողովրդի համար»,-ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։

 
 
1/2723
bottom of page