Պետության անկախությունը ամրապնդվում է մեր բոլորիս ամենօրյա աշխատանքով. Թորոսյան
- Investigative journalist

- Sep 21
- 1 min read

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այսօր նշում ենք մեր Անկախության տոնը՝ հաստատված խաղաղության պայմաններում։ Օգոստոսի 8-ին ստորագրված Խաղաղության հռչակագիրը մի նոր էջ է բացել ոչ միայն մեր պետության, այլև ողջ տարածաշրջանի ժողովուրդների համար, ինչն իր հերթին մեր պետությանը տալիս է իրապես անկախ, ինքնիշխան ու բարեկեցիկ երկիր լինելու բոլոր հիմքերը։
Պետության անկախությունը ամրապնդվում է մեր բոլորիս ամենօրյա աշխատանքով, աշխատող, արարող քաղաքացիների կողմից վճարվող հարկերով, որոնք էլ ծառայեցվում են սոցիալական, կրթական, անվտանգային և այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության շարունակական զարգացումն ապահովելու համար:
Շնորհավորում եմ բոլորիս: Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը:




















