top of page

Վիճաբանություն և կրшկոցներ՝ «Avenue Arzni» հյուրատնում․ կան տուժածներ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 9
  • 1 min read
ree

Հունիսի 8-ին վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն  վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։



Shamshyan.com-ի տեղեկություններով, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին  բացատրություն տալու։ 



Պարզվել է, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Արզնի բնակավայրում գործող «Avenue Arzni» հյուրատնից։



Կա նաև օպերատիվ տեղեկություն, որ ևս 2 հոգի նշված հյուրատանը ծեծի են ենթարկվել։



Պարզվում է հրազենային վնասվածք ստացած և այդ 2 քաղաքացիների ինքնությունը։



Դեպքի վայրում հայտնաբերվել է կրակվաճ 6 պարկուճներ, արնանման հետքեր, երկաթե դռան վրա էլ ոտքի հարվածի հետքեր։

 
 
1/2383
bottom of page