top of page

Առաջին հերթին ներողություն եմ խնդրում հայ ժողովրդից, երկրպագուներից․ Ջոն վան’տ Սխիպը՝ Վրաստանի հավաքականի հետ հանդիպման մասին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Mar 23
  • 1 min read

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում հյուրընկալվել է Վրաստանի ընտրանուն։ Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր Վրաստանի հավաքականի հաղթանակով՝ 3։0 հաշվով։ Այսօրվա հանդիպումն էլ ավելի գոլառատ ստացվեց և ավարտվեց տանտերերի խոշոր՝ 6-1 հաշվով հաղթանակով։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը խոսել է հանդիպման մասին․

«Երբ հանդիպումը սկսում ես այդպես, երրորդ րոպեին գոլ ընդունելով, հետո երկրորդը, երրորդը, մի շարք դրվագներում լինելով ոչ պրոֆեսիոնալ՝ կորցնելով հաճախ գնդակը, այդպիսին պետք է լինի արդյունքը։

Առաջին հերթին ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովրդից, երկրպագուներից։ Այսպիսի արդյունքն անընդունելի է»,- ասել է Հայաստանի հավաքականի մարզիչը մամուլի ասուլիսի ժամանակ։

bottom of page