top of page

Մովսես Հարությունյանը նշանակվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 7, 2024
  • 1 min read
ree

ԱԺ նախագահի օգնականի պաշտոնը զբաղեցնող Մովսես Հարությունյանը նշանակվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ:

«Սիրելի ընկերներ, գործընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ օգոստոսի 6-ից ազատվել եմ ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից, ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ նշանակվել եմ ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար։

Շնորհակալություն եմ հայտնում պարոն Սիմոնյանին հերթական բարձր վստահության համար, իսկ լրատվականների գործընկերներիս էլ արդյունավետ աշխատանքային համագործակցություն եմ ցանկանում»,- գրել է նա։ ԱԺ նախագահի նախկին մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը պաշտոնից ազատվել էր մայիսի 21-ից:

1/2382
bottom of page