top of page

ԱԱ-2026․ որակավորման փուլ. Հայաստանի հավաքականն ընդգրկվել է 4-րդ զամբյուղում

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի թարմացումից հետո հաստատվել են 2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական ընտրական փուլի վիճակահանության զամբյուղները։

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչ անցած հավաքականները, ինչպես նաև լավագույն վարկանիշ ունեցող ընտրանիները կընդգրկվեն 1-ին զամբյուղում։

Մնացած թիմերը բաժանվել են 2-ից 5-րդ զամբյուղներում՝ ըստ FIFA/Coca-Cola վարկանիշի։ Հայաստանի հավաքականն ընդգրկվել է 4-րդ զամբյուղում։ Նշենք, որ որակազրկման պատճառով ընտրական փուլին չի մասնակցի Ռուսաստանի ընտրանին։

Ըստ վիճակահանության կարգերի՝ վիճակահանությունը կսկսվի 1-ին զամբյուղից և կշարունակվի 2-րդ զամբյուղով մինչև 5-րդը: Յուրաքանչյուր զամբյուղ ամբողջությամբ կլցվի՝ նախքան անցնելը հաջորդ զամբյուղին: Թիմերը կբաշխվեն խմբերից՝ A-ից L՝ ըստ աճման կարգի:

ՈւԵՖԱ-ի գոտու որակավորման փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 13-ին։ ՈւԵՖԱ-ի ընտրական խմբային փուլը կսկսվի 2025 թվականի մարտին և կավարտվի 2025 թվականի նոյեմբերին։

Նշենք, որ 2026 թվականի Աշխարհի առաջնությանը կմասնակցեն 48 ընտրանիներ։

bottom of page