top of page

Վերին Լարսի ռուս-վրացական սահմանին ավելի քան 3 հազար բեռնատար է կուտակվել

Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։

Սոցցանցերում մարդիկ գրում են, որ ստիպված են հերթում սպասել 10 ժամ և ավելի։

Սպասվում է, որ այսօր կեսօրից հետո ռուսական կողմից Վրաստան մուտք կգործի ընդհանուր առմամբ մոտ 3210 ավտոմեքենա։

Հավելենք, որ Վերին Լարսում գործում է 39 երթևեկելի գոտի,12-ը՝ բեռնափոխադրումների, երկուսը՝ ավտոբուսների, մեկը` ռեզերվային, և 24-ը՝ մարդատար ավտոմեքենաների համար։

Ավելի վաղ Հյուսիսային Օսեթիայում բարձր պատրաստության ռեժիմ էր սահմանվել պետական սահմանին տարանցիկ ավտոտրանսպորտի կուտակման պատճառով: Դրա շրջանակում բեռնատարների մուտքը տարածաշրջան սահմանափակ է մինչև կայանատեղիների ազատումը։

bottom of page