top of page

Վազգեն Մանուկյանին Վազգեն Գալստանյանով փոխելուց հետո ի՞նչ փուլ է գալու, առաջին հայ «կասմանավտին» գտեք, դա ավելի պոպուլյար կլինի. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարությունների ժամին կոչ արեց ընդդիմությանը փոխել մարտավարությունը:

«Հիմա Վազգեն Մանուկյանին Վազգեն Գալստանյանով փոխելուց հետո ի՞նչ փուլ է գալու: Չգիտեմ, առաջին հայ կասմանավտին գտեք, բերեք, գուցե դա ավելի պոպուլյար լինի, բայց ես խորհուրդ եմ տալիս, մարտավարությունը փոխել»,- ասաց ԱԺ նախագահը:

Նա ասաց, որ ընդդիմությունն էլ իշխանություն ունի և եթե այդքան սրտացավ են, պետք է իրենց հետ հարցը քննարկեն և առաջարկ անեն:

«Այդքան սրտացավ եք, պրոցես է տեղի ունենում, որը պատմական է, որն անդառնալի է լինելու, եկեք միասին հասկանանք, միասին քննարկենք, գուցե դուք էլ մի բան ասեք, որն ինչ-որ փուլում կարող է շատ օգտակար լինել:

Եկեք փորձեք մեզ օգնել այս հարցը լուծել: Այս ճանապարհով, որ դուք եք գնում, ասեմ՝ 1.5 տարի հետո ընտրություն է լինելու, դուք չեք անցնելու ԱԺ, գալու են նոր ուժեր, նոր մարդիկ, ձեր ասելիքը սպառված է և ուղղակի դերակատար փոխելով ոչ մի բան չի փոխվելու»,- ըդնգծեց Սիմոնյանը:

Comments


bottom of page