top of page

Դուք «չընդդիմություն» եք, չ-երով ինչ կա՝ դուք եք. Արթուր Հովհաննիսյան

Ընդդիմությունը, չիմանալով ինչ անի իր սեփական սնանկության և անկարողության հետ, ինչ-որ ֆեյք պրոցես է գեներացրել, ինչ-որ ուղերձի տեքստ է բերել, որի մեջ ներառել է այն ամենը, ինչ այս 6 տարի խոսում է, Աժ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Պատերի տակ խոսում էին, թե այս իշխանությանը մնացել է 1 ամիս։ Ասեմ՝ 6 տարի արդեն անցել է այդ ժամանակներից։ Դուք «չընդդիմություն» եք, չ-երով ինչ կա՝ դուք եք։ Դուք ժողովրդին խաբում եք՝ ասելով, որ վարչապետին հանում եք։ Սա ընդամենը ուղերձ է, որը կյանք չի ունենալու։ Ես անձամբ չեմ գալու այդ նիստին։ Դուք քաղաքականապես այդքան ունակ չեք, որ նման պրոցես գեներացնեք։ Ձեր նորելուկ, կիսագողական փիլոնով անձի բառապաշարով ասեմ, որ լավ հասկանանք՝ դուք էդքան չկաք»,-հայտարարեց նա։

bottom of page