Փաշինյանը դեռ չի որոշել արդյոք կմասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը, թե՞ ոչ, որոշում դեռ չկա։
«Ազատության» հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց՝ այս պահին չի կարող ասել, որոշում դեռ չունի։
Ճշտող հարցին, թե ինչի՞ց է կախված որուշումը, վարչապետը պատասխանեց․
«Ինչպես բոլոր որոշումները՝ բազմաթով հանգամանքներից»: