top of page

Երևանի ԲԿ-ներից մեկի բակում հրդեհ է բռնկվել, տարհանել են մի քանի տասնյակ հիվանդների

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 30, 2024
  • 1 min read
ree

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 29-ին, ժամը 20:07-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկի բակում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ կենտրոնի աշխատակիցները տարհանել են 67 բուժառուի:

Փրկարարները հոսանքազրկել են շենքը և տարհանել 15 բուժառուի․ տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։35-ին, մարվել՝ 20։51-ին։ Այրվել են բակում կուտակած կենցաղային իրեր, մասամբ ջերմահարվել 1-ին և 2-րդ հարկերի պատուհանների շրջանակները:

bottom of page