top of page

Նախկին վարչապետի խորհրդականը հրավիրվել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 1, 2024
  • 1 min read
ree

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության նախկին պետ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Սամվել Սանամյանի ու ընտանիքի անդամների գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն:

Նրանք հրավիրվել են գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում:

Դատախազություն են կանչվել նաև նախկին պաշտոնյայի կինը՝ Հասմիկ Սիսակյանը, որդիները՝ Էդուարդ, Դավիթ և Կարո Սանամյանները, ընտանիքի հետ փոխկապակցված Նոնա Գրիգորյանը, Տաթեւիկ Աստաբացյանը և Լուիզա Սանամյանը:

Գերատեսչության պատճառաբանությունն այն է, որ Սամվել Սանամյանը և ընտանիքի անդամները, փոխկապակցված անձինք կարող են ապացույցներ ներկայացնել, դիրքորոշումներ, որոնք հնարավոր է փոփոխություն առաջացնեն բռնագանձման ենթակա գույքի ցանկում:

1/2380
bottom of page