top of page

Վիճաբանություն, ծեծկռտnւք, դանակահшրություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կան վիրшվորներ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 4 hours ago
  • 1 min read

Այսօր՝ մայիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում և ՆԳՆ ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Դարանի 8 շենքի բակում վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ է տեղի ունեցել: 


 


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված շենքի բակում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր, քարեր, որոնց վրա նույնպես առկա է արյուն, վթարված «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա: 


 


Մինչ ոստիկաններն ու պարեկները սահմանազատում էին տարածքը, Կոտայքի մարզի քրեական և համայնքային ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ «Subaru» մակնիշի ավտոմեքենայով վիրավորի են տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն: 



Քրեական և համայնքային ոստիկանների մի խումբ ժամանում են հիվանդանոց և բակում հայտնաբերել են «Subaru» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են արնանման հետքեր, առջևի աջակողմյան «շթի» հատվածն էլ վնասված և դիմապակին ճաքած: 


 


Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ «Subaru»-ի վարորդը, որին դանակահարել են, նա էլ նշված ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել իրեն դանակահարածին: 

bottom of page