top of page

«Վրաստանն աջակցում է Ուկրաինայում խաղաղության հաստատման ԱՄՆ ծրագրին»․ Կոբախիձե

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 25
  • 1 min read

Վրաստանն աջակցում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ծրագրին և գործողություններին, լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոբախիձեն։


«Մենք աջակցում ենք ԱՄՆ կառավարության խաղաղության ծրագրին և հուսով ենք, որ այդ ծրագիրը շատ շուտով հաջողություն կունենա: Մեզ համար կարևոր է միանալ խնդրի լուծմանը՝ ուղղված Ուկրաինայում խաղաղության հաստատմանը»,- ասել է Կոբախիձեն՝ հիշեցնելով, որ Վրաստանն աջակցել է Ուկրաինայի վերաբերյալ ամերիկյան բանաձևին։

1/2173
bottom of page