top of page

Երևանում ավտոկռունկն աշխատանքներ կատարելիս շրջվել է՝ վնասելով ծառեր, գազախողովակներ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • May 7
  • 1 min read

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մայիսի 7-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություններ են ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց 135 հասցեում ավտոկռունկը աշխատանքներ կատարելիս շրջվել է, ինչի հետևանքով գույք է վնասել: 

Պարզվել է, որ նշված հատվածում ավտոտնակը հեռացնելիս ավտոկռունկը շրջվել է, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տներին մատակարարվող գազախողովակներն ու գազասյուները, կոտրվել են ծառեր: 

 
 
1/2383
bottom of page