top of page

Արագած լեռան գագաթին որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են․ ՆԳՆ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Mar 12
  • 1 min read
ree

Ժամը 06։00-ի դրությամբ Արագած լեռան գագաթին որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել են։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։

Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 29 փրկարարական ծառայող, Արագածի ՀԷԿ-ի մեկ աշխատակից և Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայից 4 ալպինիստ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մարտի 11-ին՝ ժամը 15:26-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել էր ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ն անհետ կորել է։ 

 
 
1/2383
bottom of page