Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է, Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են բեռնատարների համար
Mar 21, 2025
1 min read

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են բեռնատարների համար։
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։
Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։




















