top of page

Սյորլոտը դարձել է Լա լիգայի պատմության բացարձակ ռեկորդակիր

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • May 11
  • 1 min read

«Ատլետիկո Մադրիդ»-ի հարձակվող Ալեքսանդր Սյորլոտն Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի  «Ռեալ Սոսյեդադ»-ի հետ հանդիպմանը (4-0) խփել է Լա Լիգայի պատմության մեջ ամենաարագ հեթ-տրիկը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը:

Նորվեգացի հարձակվողն իր առաջին երեք գոլերը խփել է 7-րդ, 10-րդ և 11-րդ րոպեներին՝ սահմանելով մրցաշարի ռեկորդ՝ 4 րոպեում հեթ-տրիկ։

Բացի այդ, նա նաև ամենավաղ հեթ-տրիկն է գրանցել Լա լիգայում․ մինչ այս մինչև 11-րդ րոպեն հեթ-տրիկ չէր գրանցվել Իսպանիայի առաջնությունում։

Նշենք, որ նորվեգացին աչքի է ընկել նաև 30-րդ րոպեին՝ ձևակերպելով պոկեր։

1/2198
bottom of page