Search
Հանդիպել են Անահիտ Մանասյանն ու Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը
- 24timeam
- Feb 20
- 1 min read

ՄԻՊ գրասենյակից հաղորդագրություն են տարածել՝ հայտնելով, որ Անահիտ Մանասյանն ու Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավին հանդիպել ու քննարկել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Հաղորդագրությունում նշված է․
«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 20-ին ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիին։
Զրուցակիցները քննարկել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Իր հերթին Ալի Աբդուլքարեմ Ութավին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար»։