top of page

Սպասվում է առանց տեղումների եղանակ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 days ago
  • 1 min read

Երևան քաղաքում՝

Հունիսի 1-2-ին, 5-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 3-4-ին գիշերը և կեսօրից հետո, 5-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Եղանակը Երևանում


Հանրապետության տարածքում`

Հունիսի 1-ի, 2-ի և 5-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 1-ին, 2-ին և 5-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, հունիսի 3-4-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 3-4-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Եղանակը մարզերում

Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-ին կբարձրանա 5-6 աստիճանով, հունիսի 3-4-ին նույնքան կնվազի։


Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ։

1/2145
bottom of page