top of page

Արարատ Միրզոյանը Վրաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանն առնչվող հարցեր

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Mar 6
  • 1 min read
ree

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ: Հայտնում են ԱԳՆ-ից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ:

Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին անդրադարձ են կատարել Հայաստան-Վրաստան բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շրջանակներում նախատեսվող առաջիկա ծրագրերին՝ երկու երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությանը համահունչ:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ քննարկումներին։

 
 
1/2385
bottom of page