top of page

«ԵՄ ղեկավարները պատերազմի երրորդ տարելիցին կժամանեն Կիև». Կոշտա

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 21
  • 1 min read
ree

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը փետրվարի 24-ին՝ լայնածավալ պատերազմի բռնկման երրորդ տարելիցին, կժամանեն Կիև։ Այս մասին X սոցցանցում գրառում է արել Անտոնիո Կոշտան։

«Երկուշաբթի կլրանա Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման երրորդ տարին։ Ես որոշեցի այդ օրը լինել Կիևում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ միասին՝ վերահաստատելու մեր աջակցությունն ուկրաինացի հերոս ժողովրդին և ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ Զելենսկուն»,- գրել է Անտոնիո Կոշտան։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նույնպես ծրագրում է փետրվարի 24-ին այց կատարել Ուկրաինայի մայրաքաղաք, հայտնում է Европейская правда-ն։

 
 
1/2379
bottom of page