top of page

Կիլիան Մբապեն Մադամ Տյուսոյի թանգարանում «հանդիպել» է իր մոմե արձանին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Mar 27
  • 1 min read

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն հանդիպել է իր մոմե արձանին հանրահայտ Մադամ Տյուսոյի թանգարանում։

Մբապեն  նշել է՝ արձանը գեղեցիկ է ստացվել, և որ իր համար շատ հաճելի է նման պատվի արժանանալը:

Արձանը կցուցադրվի Մադամ Տյուսոյի՝ Լոնդոնի գլխավոր թանգարանում:



Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ ազատ գործակալի կարգավիճակով։

Ֆրանսիացին Արքայական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականը։ Մբապեն «Լոս Բլանկոսի» կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

1/2173
bottom of page