top of page

Փաշինյանը և Նիդեռլանդների ԱԳ նախարարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Mar 12
  • 1 min read
ree

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է Կասպար Վելդկամպի  այցը Հայաստան և ընդգծել երկու երկրների միջև համագործակցության դինամիկ բնույթը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել նաև տնտեսության և այլ ոլորտներում կապերի հետագա ընդլայնման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը շեշտել է Նիդեռլանդների դերը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացման և մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի արդյունավետ իրականացման գործում:

Կասպար Վելդկամպը նշել է, որ երկու երկրների ԱԳՆ-ների միջև ձևավորվել է փոխվստահության վրա հիմնված սերտ համագործակցություն: Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի և Նիդեռլանդների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը նոր մակարդակի կբարձրացնի երկկողմ հարաբերությունները: Միաժամանակ, նա հավելել է, որ Նիդեռլանդները շարունակելու է նպաստել ՀՀ-ԵՄ փոխգործակցության զարգացմանը, այդ թվում՝ բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։

Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:   

 
 
1/2383
bottom of page