top of page

Թրամփը խոստովանել է, որ Ռուսաստանը «ժամանակ է ձգում». #Politico

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Mar 26
  • 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Ռուսաստանը «ժամանակ է ձգում» և փորձում է հետաձգել Ուկրաինայի հետ լիակատար հրադադարի հասնելը։ Ինչպես գրում է Politico-ն, Թրամփը, միաժամանակ հավելել է՝ դեռ հավատում է, որ Մոսկվան ցանկանում է վերջ դնել պատերազմին։

Նախօրեին ուկրաինական պատերազմի մասին էր խոսել նաև Զելենսկին. «Կարծում եմ, որ ամերիկյան կողմը ռուսների հետ խոսում է տարածքների մասին, մենք մտահոգված ենք, որ հենց ԱՄՆ-ն ազդեցություն ունենա Ռուսաստանի վրա, և ոչ թե հակառակը»,- ​​նշել էր նա:

Զելենսկու խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ունի բավականաչափ ուժ, գործիքներ և պատժամիջոցներ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա ազդելու և պատերազմը դադարեցնելու համար։ Սակայն Կիևը մտահոգված է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են Ուկրաինայի մասին ինչ-որ բան` առանց Ուկրաինայի:

«Հասկանալի է, որ նրանք բարձրացնում են տարածքների հարցը: Եվ մեզ հետ տարածքների վերաբերյալ պայմանավորվածություններ չեն եղել: Նրանք գիտեն, որ դա ցավոտ հարց է»,- հավելել էր Զելենսկին:

Ուկրաինայի նախագահն ընդգծել էր, որ ուկրաինական տարածքների հարցը եղել և մնում է ամենաբարդներից մեկը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի գործընթացում։

 
 
1/2385
bottom of page