top of page

Չhարվածե՛լ, չhայhոյե՛լ, չբղավե՛լ նրանց վրա. Լուկաշենկոն բացատրել է՝ ինչպես է պետք աշխատել կառավարության նոր կադրերի հետ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Mar 3
  • 1 min read
ree

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կադրային որոշումներ է ընդունել կառավարության տնտեսական բլոկի ձևավորման վերաբերյալ. բլոկը գլխավորում է առաջին փոխվարչապետ Նիկոլայ Սնոպկովը։ Այս մասին հայտնում է ԲելՏԱ գործակալությունը։

Դիմելով Սնոպկովին՝ Բելառուսի նախագահը խորհուրդ է տվել ուշադիր կազմակերպել աշխատանքը պետության ղեկավարի կողմից նշանակված նոր կադրերի հետ և ընտրել համապատասխան հաղորդակցման ոճ։

«Շատ կցանկանայի, Նիկոլայ Գենադևիչ, որպեսզի Դուք զգույշ աշխատեիք, չմոռանայիք, որ նրանք (նոր կադրերը)  նախագահի «երեխաներն» են՝ նրա կողմից նշանակված, այնպես որ չի կարելի նրանց գլխին հարվածել, նրանց հայհոյել և անգամ բղավել նրանց վրա», - ասել է Լուկաշենկոն՝ բացատրելով՝ ինչպես է պետք աշխատել կառավարության նոր կադրերի հետ:

 
 
1/2379
bottom of page