«Իմամօղլուն մի կողմից բանտում է, մյուս կողմից՝ նախագահ դառնալու ճանապարհին»․ Օզել
- Investigative journalist
- Mar 24
- 1 min read

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։
Կուսակցության փրայմըրիզներին ընդհանուր առմամբ մասնակցել է Թուրքիայի 15 միլիոն քաղաքացի, որոնք ներկայացնում են երկրում գրանցված ընտրողների գրեթե մեկ քառորդը։ Նրանցից Իմամօղլուին աջակցություն է հայտնել 13,2 միլիոնը։
Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Օզգուր Օզելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնել և մրցել Էքրեմ Իմամօղլուի հետ։
«Իմամօղլուն մի կողմից բանտում է, մյուս կողմից՝ նախագահ դառնալու ճանապարհին»,- հանրահավաքի ժամանակ Օզելի խոսքերն է մեջբերել AP-ն։
Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է մարտի 19-ին՝ կոռուպցիայի և ահաբեկչության հետ կապերի մեղադրանքով։ Իմամօղլուն հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները։
09.03.28.04.2025
17.23.05.04.2025