top of page

Մարոտան խոսել է Ինձագիի ապագայի մասին

Mar 26, 2025
1 min read

«Ինտերի» նախագահ Ջուզեպե Մարոտան խոսել է թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի մասին.

«Մենք շատ գոհ ենք Ինձագիից։ Նա շատ լավ աշխատանք է կատարել տարիների ընթացքում և օրինակ է ամբողջ ակումբի համար տեխնիկական տեսանկյունից:

Նա լավագույն մարզիչներից մեկն է: Մենք շատ ուրախ ենք, որ նա մեզ հետ է: Ճիշտ պահին մենք կհավաքվենք և կերկարաձգենք պայմանագիրը»,- ասել է Մարոտան RAI 1-ին տված հարցազրույցում:

 
 
1/2905
bottom of page